Որքան մոտենում է մարտի 22-ը, այնքան կրքերը թեժանում են։ Բանն այն է, որ այդ օրը տեղի է ունենալու «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» դիմակայությունը, որը մասնագետներից շատերը լարվածությամբ համեմատում են Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ, մինչդեռ այն ընդամենը Իսպանիայի առաջնության հերթական հանդիպումներից մեկն է, եթե, իհարկե, Էլ կլասիկոն կարելի է շարքային համարել: Արքայականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ կատալոնյան ակումբի դեմ խաղադաշտ դուրս գալիք ֆուտբոլիստների կազմն իր համար որոշված բան է, միակ անորոշությունը վերաբերում է դարպասային գծին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դարպասի պաշտպանությունը վստահելու է Իկեր Կասիլյասին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ